▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսանիքներին երգող երգիչները պետք է հարկեր վճարեն. ՊԵԿ նախագահ

 

 

Բոլորս էլ գիտենք, որ մեր երգիչ, երգչուհիները օրինակ, հարսանիքներում երեք երգի դիմաց որոշակի գումար են պահանջում, որի համար նա պետք է հարկային հայտարարագիր ներկայացնի եւ հարկեր վճարի. «Օրենքով կա այդպիսի պարտադիր պայման վերջին 25 տարիների ընթացքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ ԱնանյանըԴավիթ Անանյանը:

 

Հավելենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում Դավիթ Անանյանը նշել է նաև, որ Հայաստանում հնարավոր չէ կիրառել սինգապուրյան հրաշքը:

Նրա խոսքով՝ քանի դեռ Սինգապուրից չենք ընդօրինակել հարկեր վճարելու պատրաստակամությունն, ուրեմն որոշակի անելիքներ դեռ ունենք։

«Մեզ մոտ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի արարքներ են»,-ասել է Դավիթ Անանյանը:

 

Կարդացեք նաև՝

Հայաստանում սինգապուրյան հրաշքը կիրառելի չէ. Դավիթ Անանյան 

Մեզ մոտ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի արարքներ են. ՊԵԿ նախագահ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին