▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հայտարարությունը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի:

Այս մասին ընկերությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով hամացանցում հայտնված՝ ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրության գաղտնալսման վերաբերյալ լուրերին, թե ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարող էր գաղտնի ձայնագրել, քանի որ ՀՔԾ պետի հեռախոսահամարը այս ընկերությանն է պատկանել:

«Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և Ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները:

Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը և Ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը»,-ասված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հայտարարության մեջ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածվել է ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում խոսակցությունը ՀՀ նախկին պաշտոնյաների, «Մարտի 1-ի» գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց մասին է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին