▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ հայտարարությունը անողը մինչև ականջները խրված է բիզնեսների մեջ. Քոչարյանը՝ ԱԱԾ տնօրենի մասին

Երկրորդ նախագահը պատասխանել է ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի, իր ունեցվածքի, վարչապետ Փաշինյանի ելույթ-հայտարարությունների, երկրի ներքին իրավիճակի վերաբերյալ հարցերին:

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է  ԱԱԾ ղեկավարի այն հայտարարությանը, որ ինքը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց։

 

 

 

 

 

 

 

«Հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել: Մարդիկ ուղղակի փրփուրներից կախված՝ երեկ հիստերիկ վիճակում փորձում էին ինչ-որ բաներ ասեին ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Էստեղ ուրիշ ոչ մի բան չկա: Ես պատրաստ եմ սպասել, թե երբ են իրենք ապացուցելու իրենց ասածը, և եթե չապացուցեն, ապա շատ ոչ նորմատիվային լեքսիկայով եմ տվյալ դեպքում, արդեն, սկսելու խոսել այդ մարդկանց հետ:

Ու ամենից հետաքրքիրը, գիտե՞ք, այդ հայտարարությունը անողը մինչև ականջները խրված է բիզնեսների մեջ, ԱԱԾ տնօրենը տարբեր բիզնեսների մեջ, իր նախկին պաշտոնում շատ ջերմ հարաբերություններ է ունեցել մի շարք օլիգարխների հետ: Դրանք հայտնի փաստեր են»,– ասել է նա:

 

 

 

 

 

 

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել Yerevan.Today-ին: 
Մանրամասն՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ 

Կատարվել է հանցագործություն. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ գաղտնալսված հեռախոսազրույցի մասին

Կհրապարակենք՝ ոնց է Քոչարյանը ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին