▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես անպայման կզբաղվեմ, տեսնեմ, ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ. Փաշինյանը՝ Զոհրաբյանին

Աջափնյակում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողները վարչապետ Փաշինյանին հարց ուղղեցին, թե քարոզարշավի ընթացքում պետական մակարդակով տեռոր որեւէ թեկնածուի հանդեպ իրականացվո՞ւմ է, թե ոչ:

 

 

 

 

 

 

 

Վարչապետի զարմանքին՝ լուրջ ե՞ն հարցնում, լրագրողները պատասխանեցին՝ թեկնածուներից մեկը՝ Նաիրա Զոհրաբյանն է ասում։

«Զարմանալի է, ես անպայման կզբաղվեմ, տեսնեմ, ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը՝ արդյո՞ք  որեւէ թեկնածուի դեմ աշխատանք չի տարվում, վարչապետը պատասխանեց. «Դա ամոթ է տենց բանի մասին խոսելը, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե տենց բան պարզվի, կպատժվի ցանկացած մեկը, ով ... անհնար է տենց բան, բայց ես կզբաղվեմ, առաջին անգամ եմ լսում, ճիշտը որ ասեմ»։

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ պետական կառույցների կին աշխատողները «հարբած մուժիկի» հայհոյանքներ են տալիս ինձ, իմ երեխային ու իմ մահացած հորը, օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում իրենց դեմ, որին մասնակից են նաև նախարարությունների աշխատակիցներ և մոտ 1000 կեղծ օգտատերեր:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում

«Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար». Փաշինյանը կքվեարկի, նոր կմեկնի ԱՄՆ

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին