▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս մեկն ազատվեց աշխատանքից

Պաշտոնանկությունների և աշխատանքից ազատվելու դիմումների դեպքերը  Երևանի քաղաքապետարանում իրար են հաջորդում:

Asekose.am-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետի ՝ հասարակական հիմունքներով խորհրդական Վահագն Վերմիշյանն ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն:

Բացի այդ՝ քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Կամո Արեյանն, ըստ տեղեկությունների, չի ստորագրել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանի արձակուրդից վերադառնալու հրամանը, ինչը նշանակում է, որ վերջինս նույնպես կարող է իրեն աշխատանքից ազատված համարել:

Անհայտ է՝ արդյոք ավագանու ընտրություններից առաջ քաղաքապետարանի աշխատակազմը «մաքրելու» հրահա՞նգ է ստացել Կամո Արեյանը , թե գործում է ինքնուրույն, սակայն, ըստ կառավարական աղբյուրների,  ակնհայտ է, որ ամենասպասված պաշտոնանկությունը քաղաքապետարանում լինելու է հենց Կամո Արեյանին, որը փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն որերորդ քաղաքապետի օրոք, համարվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի մտերիմն ու հայտնի անեկդոտի համաձայն՝ անթաքույց հույս ունի աշխատել նաև նոր քաղաքապետի հետ:

Իսկ համացանցում տարածված անեկդտոն այսպիսին էր՝ Կարևոր չէ, թե ով է ընտրվելու քաղաքապետ՝ Կամո Արեյանն էլի լինելու է փոխքաղաքապետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին