▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ ունի Արամ Սուքիասյանը

 

Asekose.am-ի տեղեկություններով  թատերականի ուսանողների ու հումանիտար ամբիոնի դադախոսների դասադուլի կազմակերպիչների  հետևում Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն է, ով միշտ ցանկացել է նշանակվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր:

Դե իսկ հարմար առիթն էլ թատերականում ստուգումների մասին ոստիկանության երեկվա հաղորդագրությունն էր, որից օգտվելու հնարավորությունը բաց թողելը միամտություն կլիներ:

Ըստ ասեկոսեների, շատերը տարակուսած են Արամ Սուքիասյանի այս «խաղերից», քանի որ ռեկտոր Դավիթ Մուրադյանի հանդեպ չի թաքցրել իր ընկերական ու հարգալից վերաբերմունքը:

Սակայն ոմանք, հիշեցնելով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Արամ Սուքիասյանի քավոր-սանիկական կապը, նշում են, որ եթե իրեն պաշտոնի դրած մարդու լավությունն է մոռացել, ռեկտորի աթոռի համար պատրաստ է նաև ընկերության և հարգանքի մասին հավաստիացումներն ու երդումները գետնով տալ: 

Ի դեպ, նեղ շրջանակում Արամ Սուքիասյանը «գլուխ է գովացել», թե ապրիլ-մայիսի հեղափոխության օրերին իր հրահանգով ու իրեն հավատարիմ մարդկանց միջոցով են թատերականի ուսանողները դասադուլ արել ու միացել ցուցարարներին:

Իսկ «թատերականի» դեպքի առիթով իշեցնենք, որ ոստիկանությունը պարզել է, որ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում» պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Օրինակ, անգլերենի դասախոս է հրամանագրվել պրոռեկտորներից մեկը, որը փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ։ Պրոռեկտորի կինն էլ ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ, բայց նույնպես աշխատանքի չեն հաճախել ու ստացել են զգալի աշխատավարձ: 

Այսօրվա դասադուլի մասնակիցները պահանջում են  ռեկտորի հրաժարականը, նաև վերջին 4 տարիների ֆինանսական հոսքերի թափանցիկ ներկայացում։

Սակայն ոմանք համացանցում կարծիք են հայտնում, որ 4 տարով պետք չէ սահմանափակվել, որովհետև ռեկտորը միգուցե 4 տարի է կառավարում, բայց շատերը Թատերականի համակարգում են 10 և ավելի տարի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին