▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս քարոզարշավում ընտրական «տասովշիկները» և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից. Փաշինյան

Այս քարոզարշավում ընտրակաշառք բաժանողները, ընտրական «տասովշիկները», ընտրակեղծարարները և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից: Սա բացառիկ երևույթ է 3-րդ հանրապետության պատմության մեջ: Այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընթացող քարոզարշավին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրություններում, ես հիշում եմ, որ մարդկանց համոզում էի քվեարկել մեր օգտին, ասում էին՝ ամեն ինչ որոշված է: Սրանք առաջին ընտրություններն են ՀՀ-ում, որ ձեր իմացած տրամաբանությունից դուրս են: Այսինքն՝ այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն, դավադրություն, կանխորոշվածություն»,- նշեց վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով՝ սա Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող իշխող քաղաքական ուժն այլ ուժերի հետ չի բանակցում, թե ինչպես կիսեն քաղաքական դաշտը:



«Ո՞վ ենք մենք, ո՞վ են մյուս քաղաքական ուժերը, որ ժողովրդի թիկունքում բանակցեն քաղաքական դաշտը կիսելու մասին: Ժողովուրդն ինքն իր քվեարկությամբ կորոշի: Սա է այս ընտրությունների ամենակարևոր առանձնահատկությունը»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Հայաստանում սրանից հետո տեղի ունեցող բոլոր ընտրություններում հաղթելու է միայն  ժողովուրդը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Բոլոր քաղաքական ուժերն անկեղծորեն պայքարում են, կռիվ են տալիս ամեն ընտրողի, ամեն ձայնի համար, այդ թվում և իշխող քաղաքական թիմը: Մենք այս ընտրություններում հույսը չենք դնում այն բանի վրա, որ ոստիկանության միջոցով ինչ-որ կրիմինալի կբռնենք, հետո կասենք՝ ձեր թաղում էսքան ձայն ապահովեք, հետո բաց կթողենք կամ ընտրակաշառք կբաժանենք: Իշխող քաղաքական ուժը նույնպես մյուս ուժերի հետ պայքարում է ձեզանից յուրաքանչյուրի քվեի համար»,- հայտարարեց վարչապետը:

Կարդացեք նաև՝ Իմ անունն են տալիս, ասում են՝ մի թիմ ենք, հետո բակերում բանակցում են ՀՀԿ-ի ընտրակեղծարարների հետ. Նիկոլ Փաշինյան

Մեկը մի շաբաթում երեք հեռուստաալիք է գնել ու բողոքում է խոսքի ազատությունից. Փաշինյան

Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունները թույլ չտալու մասին

Վարչապետն ասել է, թե ինչու է ընտրարշավը լարված

Հայկ Մարությանի վրա կոմպրոմատ են գտել` բա չէ, ձեր նման ծակ շալվարով գաք, միլիարդատեր հեռանաք. Փաշինյան

«Հլը մի հատ ձեզ թափ տվեք, դուք ո՞վ եք, որ նպատակահարմար գտնեք». Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին