«Հլը մի հատ ձեզ թափ տվեք, տեսնենք՝ ձեր որ մասը որ կողմը կընկնի»: Այսօր՝ սեպտեմբերի 19-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով իրեն քննադատող ՀՀԿ-ականներին։
«Ես այն ժամանակ Սերժ Սարգսյանին ասացի՝ Դուք իրավիճակը ճիշտ չեք գնահատում, Ձեզ սխալ են զեկուցում, գնաց՝ «սպեցնազն» ուղարկեց, հաջորդ օրն ասաց՝ Նիկոլը ճիշտ էր ասում։ Հիմա ես այդքան առողջություն ունե՞մ՝ Հանրապետականներին հատ-հատ այդ ամենը բացատրելու»,- ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև՝ Այս քարոզարշավում ընտրական «տասովշիկները» և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից. Փաշինյան
Մեկը մի շաբաթում երեք հեռուստաալիք է գնել ու բողոքում է խոսքի ազատությունից. Փաշինյան
Վարչապետն ասել է, թե ինչու է ընտրարշավը լարված
«Հլը մի հատ ձեզ թափ տվեք, դուք ո՞վ եք, որ նպատակահարմար գտնեք». Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին