▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի դատավորն ասաց՝ որդուս արդարացրել են.հայ-թուրքական սահմանը հատած թուրք դեռահասի հայրը գալիս է նրա հետևից

 

16-ամյա թուրք դեռահաս Ումուտա Ալի Օզմանի հայրը կգա Հայաստան՝ որդու հետևից:  Այս մասին տեղեկանում ենք Rusarminֆo-ից:



«Որդիս գալիս է տուն: Հայաստանի դատավորն էր զանգահարել և ասաց, որ որդուս արդարացրել են, կրող եմ գնալ տուն բերել նրան: Երկուշաբթի կլինեմ Հայաստանում: Շնորհակալ եմ բոլորին, ով ջանք է գործդրել իմ որդուն տուն վերադարձնելու համա», -ասում է Մուստաֆա Օզմանը:



Հավելենք, որ Թուրքիայի քաղաքացի Ումուտ Ալի Օզմանը երկու ամիս առաջ հատել էր հայ-թուրքական սահմանը: Դեռահասը ձերբակալվել էր ՌԴ ավնտանգության աշխատակիցների կողմից Հայաստանում հուլիսի 24-ին և հանձնվել էր Հայաստանի իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ շուրջ երկու ամիս առաջ հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենիի ծնողները դիմել են ՀՀ կառավարությանը եւ երկրի ղեկավարին՝ խնդրելով հետ վերադարձնել իրենց երեխային:

«Հայաստանի ղեկավարությանը եւ երկրի ղեկավարին աղաչում եմ, որ իմ երեխային որքան հնարավոր է շուտ բաց թողնեն, վերադարձնեն իր ընտանիք՝ Թուրքիա, որքան հնարավոր է շուտ վերադառնա իր սովորական կյանքին, դպրոց քոլեջ: Իր մայրը հիմա աղաչում է, որ օգնեք շուտ վերադարձնեն մեր տղային, այս անհանգիստ վիճակից առողջապես վատ վիճակում է»,- ասել է անչափահասի հայրը՝ Մուստաֆա Օզմենը՝ հավելելով, որ տղային տուն վերադարձնելն իրենց ընտանիքի երազանքն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին