▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում լարված իրավիճակ է. ՀՀԿ-ականները հավաքվել են Բաղդասարյանի սենյակում

armtimes.com-ի տեղեկություններով, այս պահին Ազգային ժողովում ընթանում է «Ծառուկյան» խմբակցության նիստը: ԲՀԿ-ականները նշում են, որ քիչ անց աղմկոտ նախագծի շուրջ հայտարարությամբ են հանդես գալու: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն պատրաստվում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարել, որն ուժի մեջ մտնելու դեպքում խոչընդոտվելու է վարչապետի հրաժարականով ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը:

 

Սրան զուգահեռ էլ ՀՀԿ խմբակցությունում քննարկում է ընթանում Վահրամ Բաղդասարյանի, Արփինե Հովհաննիսյանի, Արմեն Աշոտյանի, Կարինե Աճեմյանի եւ Ռուստամ Մախմուդյանի մասնակցությամբ: ՀՀԿ-ականների մի մասը քիչ առաջ դուրս եկան Բաղդասարյանի սենյակից, որեւէ մեկը հարցերի չպատասխանեց: Քիչ առաջ Վահրամ Բաղդասարյանն էլ գնաց ՀՅԴ խմբակցություն: 

Քիչ առաջ Բաղդասարյանի աշխատասենյակ եկան նաեւ Շուշան Պետրոսյանը եւ Ալիկ Սարգսյանը: Բաղդասարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգի փոփոխության նախագիծը չեն քննարկում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով դիմել է քաղաքացիներին ու ասել՝ Հենց հիմա հավաքվում ենք ԱԺ-ի մոտ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին