▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուվեցի Կարոյի սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավորն ինքնասպանություն է գործել

Ըստ ասեկոսեների,  Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության մեջ կասկածվող  ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) ինքնասպանություն է գործել:

Հիշեցնենք, որ  երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։

Վեճը հարթելու համար երեկ նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։

Հարություն Ղարագյոզյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում էին միջոցառումներ։

Asekose.am-ի հրապարակումից հետո տարածվեց պաշտոնական հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. 

Այսօր առավոտյան Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Զովունիում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Դեպքի վայրում պարզվել է, որ տուժողը ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է, ում դին հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ ատրճանակ։

Պարզվում են դեպքի հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին