▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Մայրապետյանի վերաբերյալ քրեական գործը վերաբերում է 2008 թվականին. ՀՔԾ պետ

 

Խոշոր գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի վերաբերյալ քրեական գործի մասին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ձեռնպահ է մնում մանրամասներ հայտնելուց:

 

 

 

 

 

 

 

 

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, վկայակոչելով Մայրապետյանի փաստաբաններին, նշեց, որ մեղադրանքը վերաբերում է կաշառք ստանալուն օժանդակելուն:

Հարցին, թե այդ գործն ինչ վաղեմության է, արդյոք այն որևէ կապ ունի՞ «Մարտի 1»-ի հետ, նաև կա այդտեղ Ռոբերտ Քոչարյանի առնչությունը, ՀԾՔ պետը պատասխանեց.

«Այդ գործով, որքանով դուք արդեն տեղյակ եք պաշտպանների հրապարակած տվյալներից, մեղադրանքը վերաբերում է կաշառք ստանալուն օժանդակելուն։ Դրանից ավել բան ես չեմ կարող ասել՝ գործի շահերից ելնելով: Պաշտպանն արդեն հրապարակել է, որ խոսքը 2008 թվականի մասին է»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Հիշեցնենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին՝ ՀՔԾ-ում։ Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին