▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադիրովը Փաշինյանին ու Մակրոնին հրավիրել է Չեչնիայում պարի փառատոնի

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին և Էմանուել Մակրոնին հրավիրել է այսօր երեկոյան Գրոզնիում մեկնարկող Մախմուդ Էսամբաեւի անվան պարի միջազգային փառատոն-մրցույթին՝ տեղեկացնում է interfax-ը։

 

 

 

 

 

 

 

 

Նա իր Telegram-ալիքում գրել է, որ քաղաքական գործիչներին որոշել է Չեչնիա հրավիրել այն բանից հետո, երբ դիտել է տեսանյութը, որտեղ նրանք միասին պարում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված ընդունելության ժամանակ։

«Դա հանգեցրեց այն մտքին, որ «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հիանալի, բարի և կովկասյան բոլոր ժողովուրդների համար օգտակար պարի մարաթոնի սկիզբը դնել։

Կարծում եմ՝ նախաձեռնությանը կաջակցեն հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչները»,- գրել է Կադիրովը։

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Ինչպես են Ֆրանկոֆոնիա անդամ երկրների ղեկավարները պարում հայկական երաժշտության ներքո

Նիկոլ Փաշինյանը Մոնակոյի արքայազնի ու մյուս հյուրերի հետ հայկական է պարում

Աննա Հակոբյանը շուրջպար է բռնել Մակրոնի և նրա տիկնոջ հետ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին