▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորվելիք պատգամավորը Միհրան Պողոսյանն է

Factor.am-ի տեղեկություններով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում նշած պատգամավորը, որն առաջիկայում կալանավորվելու է խոշոր կաշառքի գործով, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է:

 

 

Ֆակտորը լուրը փորձեց ճշտել նաև Հատուկ քննչական ծառայությունից, որտեղից չցանկացան ո՛չ հերքել, ո՛չ հաստատել տեղեկությունը, միայն ասացին՝ չեն մեկնաբանում:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հարցին, թե ի՞նչ կոռուպցիոն բացահայտման մասին խոսեց, երբ ասաց, որ պատգամավորներից մեկի մասնակցությամբ կաշառքի մեծ գործ է բացահայտվում, պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ավելի խոշորներն էլ կբացահայտվեն, բայց սա բացահայտվածներից ամենախոշորն է: Ես ասացի՝ մենք սպասում ենք թղթի, այդ թղթի ոչ պաշտոնականը, որը ֆաքսով է ուղարկվել, արդեն կա, մենք սպասում ենք դրա բնօրինակին: Դա բանկային փոխանցման թուղթ է, անհասկանալի է, թե ինչու չենք ստանում, մենք երեք ամիս ամեն օր սպասում ենք այդ թղթին», ասաց նա:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին