▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա լինելու է 3-րդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը` պատգամավոր է կալանավորվելու. Փաշինյան

 

 

Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ կա հարուցված քրեական գործ.

 

 

 

 

 

 

 

 

«100 տոկոսով ապացուցված է և 2 ամիս է պաշտոնական պատասխանին ենք սպասում: Որ օրը մտավ, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է: Դա նաև մի փոքր կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ: 3 ամիս է այդ թուղթը չի գալիս, ձգձգում են: Սա լինելու է 3-րդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնայաների հետևից»:

Նրա խոսքով՝ պաշտոնական փաստաթուղթը ստանալը կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ և արդեն մի քանի ամիս է՝ պատասխան չեն կարողանում ստանալ։

 

 

 

 

 

 

 

 

«Մի քիչ երևի մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ երևի այդ երկրի հետ որոշ հարաբերություններ կան ու ձգձգում են՝ ամեն օր ասելով էսօր-էգուց։ Բայց այդ պատգամավորը կալանորվելու է և դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործը», - հայտարարեց Փաշինյանը։

Կարդացեք նաև՝  Այս ընթացքում անտանելի հիասթափություններ և սթրեսներ եմ ապրել, չեմ կարող այդ մասին չասել. Նիկոլ Փաշինյան

Հանրապետականը դեմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը

Ղարաբաղի հարցի թաքուն լուծում չի կարող լինել. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին