▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ինձ հայտնել իր գաղտնիքը. Ջոն Բոլթոն

Հայաստանում այցով գտնվող ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջոն Բոլթոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանում առաջիկայում կայնալիք խորհրդարանական ընտրությունների հարցը:

«Մենք խոսել ենք հանրային կարծիքների մասին, որոնց համաձայն, առաջիկա ընտրություններում վարչապետը կստանա ուժեղ մանդատ: Ես նրան հարցրեցի, թե որն է իր հաջողության գաղտնիքը, սակայն նա հրաժարվեց այն բացահայտել: Միգուցե ընտրություններից հետո հայտնի»,- այսօր լրագրողների հետ զրույցում կատակել  է Բոլթոնը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով՝ սպասումների իրականացման դեպքում Փաշինյանը հնարավորություն կստանա մի շարք վճռական քայլեր կատարելու համար: Բոլթոնը հայտնեց, որ այցի շրջանակում հանդիպել է նաեւ փորձագետների հետ, եւ հանդիպումը կրկին հաստատել է, որ հայ հանրության համար անկյունաքարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է:

Կարդացեք նաև՝ԼՂ հիմնախնդրի կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի շահերից. Ջոն Բոլթոն

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա. Փաշինյանը հանդիպել է Բոլթոնին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին