Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ հոկտեմբերի 27–ին, երեկոյան ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ռումբ տեղադրել Կառավարության շենքում։
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ նախնական տվյալներով միջին տարիքի մի տղամարդ փորձել է նռնակով մուտք գործել Կառավարության շենք:
ԱԱԾ աշխատակիցներն արդեն վնասազերծել են նրան ու հեռացրել տարածքից: Ըստ Ավինյանի՝ քաղաքացին սոցիալական խնդիրների մասին է բարձրաձայնել:
Վարչապետի խորհրդական Արեն Մկրտչյանը հայտնել է, որ շքնի ներսում ամեն ինչ հանգիստ է, նույնիսկ տեղյակ չեն էլ եղել դեպքի մասին։
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ news.am-ին հայտնել են, որ ոստիկանությունն այնտեղ հասարակական կարգն է ապահովում։
ԱԱԾ–ն շարունակում է լռել, որեւէ պաշտոնական տեղեկություն չեն հաղորդում, թե ինչ է տեղի ունեցել Կառավարության շենքի մոտ։
Կարդացեք նաև՝ Տղամարդը ձեռքին նռնակով մուտք է գործել Կառավարություն՝ ինքնապայթեցման նպատակով. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում