Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել կառավարության շենքում գրանցված միջադեպի վերաբերյալ:
1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով մուտք է գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն վնասազերծվել է կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից:
43–ամյա քաղաքացին բերման է ենթարկվել ԱԱԾ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Հանգամանքները պարզվում են:
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ հոկտեմբերի 27–ին, երեկոյան ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ռումբ տեղադրել Կառավարության շենքում։