▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործարարը պնդում է, որ 14 մլն դոլար կաշառք է տվել ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին

Գործարար Սիլվա Համբարձումյանն պնդում է, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ-ի հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին, հայտնում է «Ազատություն»-ը:

 

 

 

 

«8 միլիոնը փոխանցել եմ Դուբայի իր ներկայացրած հաշվին, և 6 միլիոնը կանխիկ մաս-մաս տվել եմ Ավագյան Սուրենի միջոցով: Արամ Հարությունյանի հետ ես 2007 թվականին շփվել էի և իրենից գնել էի երեք կազմակերպություն: Հետո, երբ որ ես հանքերի անուններ տվեցի, ինձ ասեց, որ՝ էսինչ մարդը էս գումարն ա տալիս, էսինչ մարդը էս գումարն ա առաջարկել, ես ասեցի՝ քո վերջի թիվը ասա, նա էլ ասեց՝ 14 միլիոն: Տվեց Արաքս Դիլանյանի հաշվի համարը, և ես փետրվարի 2-ին 2008 թվականի այդ գումարը փոխանցեցի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Համբարձումյանը:

 

 

 

 

 

Նա հայտարարեց, թե կաշառք տալուց հետո լիցենզիան ստացել է, բայց կարճ ժամանակ անց առանց պատճառաբանության այն կասեցվել է: Գործարար կնոջ խոսքով՝ երբ Արամ Հարությունյանից պահանջել է գումարը վերադարձնել, վերջինս փոխարենն անշարժ գույք է խոստացել, հետո դա էլ չի տվել․ - «Ասեցի՝ ի՞նչ ես մտածում, ասեց՝ ինչ ուզում ես, գնա արա, ես ոչինչ չունեմ տալու․․․ Այդ հանդիպումից հետո ես անմիջապես 6-րդ վարչություն գնացի, հայտարարություն տվեցի»:

 

 

 

 

 

Համբարձումյանը պատմեց, որ Արամ Հարությունյանի պահանջած գումարն ինքը մաս-մաս փոխանցել է Արաքս Դիլանյան անուն-ազգանունով քաղաքացու հաշվեհամարին, նա էլ այդ գումարը փոխանցել է ՀՀ 3 քաղաքացիների՝ Դուբայի հաշվեհամարներին․ - «Հայաստանի քաղաքացիները Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանն է, մյուսը իրեն աշխատող Վիկտոր Մարտիրոսյանը: Երրորդին ես չգիտեի: Այդ թղթերը ստանալուց հետո բացահայտվեց, որ երրորդը Արմեն Խաչատրյանն է, որը զբաղեցնում է Արամ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող որևէ մեկի տնօրենը»:

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն  ԱԺ հատուկ նիստում բացահայտել է, որ պատգամավորներից մեկի նկատմամբ գործ է քննվում, նա անցնում է կաշառքի գործով: Փաշինյանը չհնչեցրեց պատգամավորի անունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին