▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կհասկանայի, եթե Հյուսիսային պողոտայով ոչ ոք չքայլեր, բոլորն ասեին՝ ֆու–ֆու–ֆու, էս ինչ ա. Արթուր Մեսչյան

 

 

 

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, իր առաջին մամուլի ասուլիսին Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան անդրադարձավ Հյուսիսային պողոտային՝նշելով, որ պետք է ազնիվ լինենք, քանի որ  Հյուսիսային պողոտան դարձել է Երեւանի ամենասիրված վայրերից մեկը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես շատ հաճախ լսում եմ, որ բոլորը բողոքում են Հյուսիսային պողոտայից, բայց բողոքողների 90 տոկոսը երեկոյան քայլում են այդ փողոցով։ Եկեք ազնիվ լինենք՝ Հյուսիսային պողոտան դարձել է Երեւանի ամենասիրված տեղերից մեկը:Նարեկ Սարգսյանի դեմ այն գլոբալ լարվածությունը ինձ համար հասկանալի չէ։ Ինձ համար հասկանալի կլիներ, եթե այս փողոցով ոչ ոք չքայլեր, բոլորն ասեինք՝ ֆու–ֆու–ֆու, էս ինչ ա, բայց տենց չի, չէ՞»։

 

 

 

 

 

 

 

 

Մեսչյանի  կարծիքով՝ Նարեկ Սարգսյանին հաջողվել է կազմել այն բիզնես–պլանը, որի շնորհիվ կառուցվել է Հյուսիսային պողոտան. «Երբ ես առաջին անգամ գլխավոր ճարտարապետ էի, որը շատ կարճ տեւեց, այդ ժամանակ հրաման տրվեց Հյուսիսային պողոտայի տարածքում բոլոր հողատարածքները վաճառել, ես դա կանգնացրեցի եւ քաղաքապետին՝ Վանո Սիրադեղյանին ասացի, որ չի կարելի քաղաքի կենտրոնում ամենակարեւոր ստրատեգիական գիծը առանց նախագծի, առանց բիզնես–նախագծի դնել աճուրդի եւ հողատարածքներ վաճառել։ Նարեկ Սարգսյանը կարողացավ կազմել այն բիզնես–պլանը, հավաքել կառուցապատողների այն շարքը, որոնց շնորհիվ կառուցվեց այդ փողոցը»:

Կարդացեք նաև՝ Եթե ասում եմ՝ այդ կառույցը չի քանդվելու, ուրեմն չի քանդվելու, հանգստացեք. Մեսչյանը՝ Արամի փողոցում գտնվող շենքի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին