▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ցավում ենք տեղի ունեցածի համար. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում հայտնում է, որ վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ:

 

 

«Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է: Հարգելիներս դեռ որևէ հիմնական պատճառ չգիտենք: Չենք կարող ասել մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական: Տեղի կունենա քննություն և վստահ եղեք, որ եթե կան մեղավորներ ապա անպայման խստորեն կպատժվեն:

ՀՀ ԶՈւ-երը իրականացնում են ինտենսիվ մարտական պատրաստություն և զորվարժություններ, ինչը նշանակում է նաև մեծ տեղաշարժեր: Իսկ նման դեպքերում ցավոք երբեմն հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից:

 

 

 

 

Նորից ու նորից ցավում ենք մեր կորստի համար»,-գրել է Ա. Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր ողբերգական ավտովթարի ու  զոհված 4 ժամկետային զինծառայողների մասին: Նշվել էր նաեւ, որ վիրավորները տեղափոխվում են Սիսյանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ:

 

 

 

 

 

 

 

Հայտնի է, որ մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան այսօր ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին