Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ իր այն հայտարարությանը, ըստ որի՝ Ալիևի հետ օպերատիվ կապ է ստեղծվել: Ըստ Փաշինյանի՝ շատերը դա ճիշտ չէին ընկալել։
«Ոմանք ընկալել էին, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ ամբողջ օրը չատ ենք անում կամ առավոտից երեկո հեռախոսով խոսում ենք։ Իհարկե, այդպես չէ։ Ներկայացուցիչների միջոցով օպերատիվ կապ է հաստատվում`ըստ անհրաժեշտության։ Եթե անհրաժեշտություն չկա, կապ չի հաստատվում»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ալիևի հետ «բլից» հանդիպման ժամանակ որոշվել էր օպերատիվ կապ հաստատել։
Կարդացեք նաև՝ Չենք պատրաստվում լռության մատնել ՀՀ-ի շահերին առնչվող որևէ հարց. Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ արձագանքի մասին
Որևէ մեկը կանխավարկած ունի՞, որ տրանսպորտի նախարարը չգիտի, որ չկա փետրվարի 31. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին ներկայացել է ՀՀ դրոշի գույներով փողկապով