▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը սենյակից պետք է դուրս չգա՞. Փաշինյանը՝ իրեն ուղղված մեղադրանքների մասին

«Այսինքն, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ի՞նչ պիտի անի, պիտի իր սենյակից դուրս չգա՞։ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի սահմանափակվա՞ծ է որևէ օր որևէ երթ անելու համար», -այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչած մեղադրանքներին, թե քարոզարշավը չսկսված՝ ինքը քարոզչություն է իրականացնում:  

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա իրավական նորմերով արգեված չէ.

«Առաջադրանք համայն աշխարհի իրավաբաններին, հատկապես՝ հանրապետական, որևէ մեկը գիտի՞ որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ վարչապետը, սահմանափակված է որևէ օր որևէ երթ, հավաք անելու։ Էդ իրանց Հայաստանում էր տենց, այս Հայաստանում նման բան չկա»։

 

 

 

 

 

Նա նշեց, որ քարոզարշավից առաջ կարելի է հնչեցնել նախընտրական կոչեր.

«Կոչեր կարող են հնչել միշտ։ Քարոզչության համար սահմանված ժամկետից դուրս մարդիկ սահմանափակված չեն որևէ ձևով քարոզչություն անելու, իսկ նախընտրական քարոզչության ժամանակ դուք բաժանում եք նյութեր, որոնք հստակ մակնվշված են՝ որտեղ են տպված, ինչ քանակով և այդ նյութի ստեղծման համար պետք է վճարի նախընտրական հիմնադրամից։ Ես միշտ շփվել եմ ժողովրդի հետ, շփվում եմ ու շփվելու եմ»:

Կարդացեք նաև՝ ՀՀԿ-ն 20 տարի այնքան բան է արել, որ փողոցով անգամ չկարողանա քայլել. Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին