ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանում երթ է անցկացրել:
Հիշեցնենք,որ երեկ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այսօրվա երթին, ասել էր. «Ես միշտ շփվել եմ ժողովրդի հետ և շփվելու եմ: Երթն ունի քայլելու բնույթ: Մենք երթ ենք անելու՝ կարող ենք ընտրական հարցեր քննարկել կամ չքննարկել: Հերիք է, որ ՀՀ-ում խոսեն առանց հիմնավորումների: Դուք ուզում եք ինձ արգելե՞լ: Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում եմ քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հիմա վարչական լծակ կիրառեցի՞»: