▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեռնեմ արևիդ, մեռնեմ քեզ. թալինցիները շամպայնով և աղունիկներ թռցնելով դիմավորեցին Փաշինյանին

 

 

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի շրջանակներում չնախատեսված այց է կատարել Թալին: Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով:

Թալինցիները Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջն ընդունեցին շամպայնով և աղունիկներ երկինք բաց թողնելով:

Երբ Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին հարցրեց, թե ինչպես են, նրանք ասացին, որ իրենց լավ լինելը կախված է հենց նրանից, ինչին Փաշինյանն պատասխանեց. «Մենակ ինձնից չէ կախված, ձեզնից էլ է կախված»:

 

Հավաքվածները հորդորով դիմեցին Փաշինյանին.

«Գործարան բացեք, ջահելները պատերի տակ նստած են, արդարություն չկա: Չի լսում դատարանը, վերաքննիչը»:

Փաշինյանն արձագանքեց հետևյալ ձևով.  «Դատարանների պրոբլեմը դեռ կա, ընդունում եմ»:

Իսկ վերջում դիմելով թալինցիներին՝ ասաց. «Ամենակարևորը դուխով եղեք, դուք եք տերը երկրի, ցանկացած ընտրություն պետք է հաղթեք»:

Հավելենք, որ հավաքված կանանցից մեկը դիմելով Աննա Հակոբյանին՝ ասաց, որ նա առաջին տիկինն է, ով քարոզարշվի շրջնականերում եկել է իրենց մոտ:

 

 

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքը  ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը եւ դրամահավաք է անցկացրել։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար,  «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը  եւ պատգամավորության թեկնածուները։

Փաշինյանը նաեւ տեղեկացրել է, որ  վաղվանից արձակուրդի է մեկնում, որպեսզի անձամբ մասնակցի քարոզարշավին։

Հավելենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին, ընտրություններին մասնակցում է 11 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք։

Կարդացեք նաև՝ Հոռետեսությունը փոխարինելու ենք լավատեսությամբ...Նիկոլ Փաշինյանի ելույթն՝ «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին

Ինչ տեսել եք, էլ չեք տեսնելու. Նիկոլ Փաշինյանը Ուջանում զրուցել է գյուղացիների հետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին