Ապարանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենէ աշխատավարձը ոչ թե հին ձեւով են բարձրացնում, այլ նոր ձեւով։
«Մենք փորձում ենք խրախուսել, որ քաղաքացին այդ գումարը իր աշխատանքի արդյունքում վաստակի, ոչ թե ասի՝ վարչապետը տվեց, օլիգարխտ տվեց, մեծահարուստը տվեց, մենք չենք ուզում, որ մեր քաղաքացին ծուռ վզով նայի մեծահարուստներին, մենք ուզում ենք, որ մեր քաղաքացին աշխատի, ինքը հարստանա ու հարստացնի, սա է մեր քաղաքականությունը»:
Փաշինյանը նկատում է՝ աշխատավարձը բարձրացնում են, երբ անհատ տաքսու վարորդին ազատում են արտոնագրային վճարից․ «Մեզ ասում են, թե աշխատավարձը չեք բարձրացնում, բայց ո՞նց չենք բարձրացնում, բա անհատ տաքսու վարորդի աշխատավարձը ամիսը 8 հազար դրամով ավելացնում են: Ամոթ ա, որ մեր երկրում սովահար մարդ լինի։ Մենք ասում ենք, որ մոտակա 5 տարում ծայրահեղ աղքատությունը պետք է դուրս գա մեր միջից»։
Կարդացեք նաև՝ Քլունգն առած մեր տունը քանդում ենք. Փաշինյան