▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատավոր Էդիկ Ավետիսյանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համբարձումյանի հայցը, այս մասին Tert.am–ին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի լրատվական ծառայությունը:

Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

 

Հայցադիմումը դատարան է մուտք եղել նոյեմբերի 13-ին, այն ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և՛ ...»:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին