▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա Երևանի ավագանին է «детка», սա ձեզ համար «ազիզյանները» չի. Մարինա Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին

Երևանի քաղաքապետարանի նախկին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն անդրադարձել է երեկ ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե նախկին «Ելք» խմբակցությունը ստացել է 55 հազար դրամ աշխատավարձ եւ ոչինչ չի արել։ Մարինա Խաչատրյանը մասնավորապես գրել է.

 

«Պարոն Մարության, մինչ Դուք զբաղված էիք «Ազիզյանների» հերթական սերիան նկարահանելով և եթերը անպարկեշտ, ցածրորակ ու հակադաստիարակչական տեքստերով լցնելով, Երևանի նախորդ ավագանու ընդդիմադիր ուժերն իրենց կյանքն ու առողջությունը չէին խնայում Երևանի կառավարումը փրկելու գործում։ 
Այդ մարդկանց ջանքերի շնորհիվ ավագանին սկսեց գործել որպես քաղաքապետարանի կառավարումն իրապես վերահսկող կառույց։ Կարծում եմ, պարզապես անշնորհակալ ու ամոթալի է նրանց կատարած աշխատանքը չտեսնելու տալը։ 
Ավելին, ես վստահ եմ, որ նաև նրանց գործունեության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել հեղափոխություն և Ձեզ նվիրել քաղաքապետի աթոռը։

 

 

 

Ինչևէ, կատարած աշխատանքն ու պայքարը չտեսնելը Ձեր սուբյեկտիվ մոտեցումն ու խնդիրն է։
Քանի-որ Դուք այդքան «արդարամիտ» ու Երևանի բյուջեն «խնայող» դուրս եկաք, ապա, որպես այդ դաշտում «կռիվ տված» մարդ և ՀՀ հպարտ քաղաքացի, պահանջում եմ, որ Դուք.

1. հրապարակայնորեն ներեղություն խնդրեք Ձեր արտաբերած խոսքերի համար
2. դադարեցնեք ներկայիս ավագանու անդամներին 55 000 դրամ փոխհատուցում տրամադրելը, քանի-որ մենք համոզված չենք, որ նրանք այդ գումարը ստանալով ինչ-որ բարենպաստ գործ կկատարեն մեր քաղաքի համար

Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չի»։

Կարդացեք նաև՝ 

Երևանում տուրքերը կբարձրանան. «Իմ քայլը» կողմ քվեարկեց նախագծին, «Լույսն» ու ԲՀԿ-ն՝ դեմ

Ամո՛թ, հազար ամո՛թ պրն. քաղաքապե՛տ. ավագանու անդամը՝ Հայկ Մարությանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին