▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստրեչի Ապերի գործով անցնողի ընտանեկան բացահայտումները․ հետաքրքիր դրվագներ

Նախօրեին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկեց հեղինակություն Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Իսկ ի՞նչ է արել Արամ Վարդանյանը: 

 

 



Ըստ մեղադրանքի` նա կազմակերպել է մի քաղաքացու առեւանգումը եւ ծեծել, որից հետո այդ քաղաքացին վախից փախել է Հայաստանից:

 

Իսկ ո՞վ է այդ քաղաքացին: Նա Մամիկոն Բագրատունին է, որի նախաամուսնական ազգանունը Զոհրաբյան է եղել: Պարզվում է՝ այս երիտասարդը ուրիշների կանաց եւ աղջիկների հետ ինչ-որ շահագրգռվածությամբ հարաբերվելու մեծ փորձ ունի: Ինչպես ալֆոնսը. մարդ, ով փորձում է սիրահետել հարուստ կանանց, նրանց հետ կապեր հաստատել ու ապրել նրանց հաշվին: Համենայնդեպս, արդեն շրջանառվում են նրա նամակագրությունները տարբեր կանաց հետ, հիմնականում կոնկրետ շահով թելադրված, մոլորեցնելու բովանդակությամբ: Ի թիվս այլոց կանաց` Բագրատունու ծուղակում է հայտնվել նաեւ Ապերի՝ Արամ Վարդանյանի եղբոր աղջիկը, որի պատճառով էլ նա հայտնվել է Ապերի ուշադրության կենտրոնում: 

Մամիկոն Բագրատունու հայրը դատարանի միջանցքում հայտարարել է, թե Արամ Վարդանյանը կատարում է իր որդու զոքանչի՝ Արմինեի պատվերը, որը խոստացել էր որդու շալվարը հանել եւ վտարել Հայաստանից:  Սակայն այս իրավիճակը տուժող կողմը չի ցանկանում մանրամասնել, եւ Մամիկոն Բագրատունու հայրը դատարանի միջանցքում հայտարարել է, թե Արամ Վարդանյանը կատարում է իր որդու զոքանչի՝ Արմինեի պատվերը, որը խոստացել էր որդու շալվարը հանել եւ վտարել Հայաստանից: Եվ ահա այս տեսանյութից հետո ArmLur.am-ի խմբագրություն էր այցելել տիկին Արմինեն, ում անունը ևս հնչեց Մամիկոն Բագրատունու հոր կողմից: 

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև՝ Այսուհետ հարկատուները կհոգան նաև ալֆոնսների կարիքները

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին