▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել

Արդեն տեղեկացրել ենք, որ Վերաքննիչ դատարանն այսօր հետաձգել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը:

Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը երբ դատարանից դուրս եկավ, միջադեպ տեղի ունեցավ նրա եւ ցուցարաների միջեւ: Ցուցարաները պնդում էին, թե մինչ դատարանից դուրս գալը լրագրողների հետ զրույցում նա ցուցարարներին թափթփուկ է անվանել:

 

Բողոքի ակցիայի մասնակիցները մեքենայի ուղղությամբ  հեղուկ են շփել։

Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցից երևում են, որ մեքենայի վրա սպիտակ հետքեր կան։ Նա  ընդգծել է, որ այդ ամենը տեղի է ունեցել մոտ 50 ոստիկանի ներկայությամբ, կարծում է, ամեն ինչ ակնհայտ է ու լրացուցիչ հաղորդում տալու անհրաժաշետություն չկա։ Մկրտչանը ևս մեկ անգամ հայտարարել է, որևէ մեկին թափթփուկ չի ասել։

 

«Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական դրսևորումների հետևանքները»,-գրել է Մկրտչանը:

Նա չգիտի, թե ինչ նյութ են շփել իր մեքենայի ուղղությամբ, պատրաստվում է այն տանել ավտոլվացման, եթե նույնիսկ չմաքրվի, ապա ասում է, վրդովմունքն այնքան մեծ չէ, որ ինչ-որ մարդկանց վիրավորի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին