▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա թող դաս լինի...Արթուր Մեսչյանը՝ Արամի 23-ի պատի փլուզման մասին

 

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասում է՝ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուքների հետեւանք էր:

 

Ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի, շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել: 

 

 

 

 

 

 

 

«Փառք աստծո, մարդկային զոհեր չկան, պատը հնարավոր է վերականգնել եւ վերադարձնել շենքի մշակութային արժեքը: Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն էնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուքների հետեւանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից եւ հանգիստ շարունակել աշխատանքները», - ասում է գլխավոր ճարտարապետը՝ հույս հայտնելով, որ մշակույթի նախարարությունը, որի իրավասության տակ են հուշարձանները, «Հին Երևանի» ճարտապետի հետ միասին կմշակի մի նախագիծ, որով կապահովվեն գոյություն ոնեցող հուշարձանների պահպանությունը, եւ հուշարձանների շուրջ տեղի ունեցող որեւէ շինարարություն չի վնասի գոյություն ունեցող կառույցները:

Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից

 

Հիշեցնենք, որ նոյեմբերին այցելելով «Հին Երևան»  ծրագրի տարածք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել էր նաև Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա հասարակական կազմակերպությանը պատկանող պատմամշակութային հուշարձան-շենքում, որի պատերից մեկը «Հին Երևան» ծրագրի շրջանակում իրականացված հողային և շինարարական աշխատանքների հետևանքով փլուզման վտանգի տակ էր: 

Նիկոլ Փաշինյանը կարևորել էր նշված շենքի հետ կապված խնդրի լուծումը և ընդգծել, որ «Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու: 

Կարդացեք նաև՝

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքը փլուզվել է

Կարդացեք նաև՝

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի սաները պահանջում են վերականգնել երգչախմբի շենքը 

Կարդացեք նաև՝

Հայաստանը փոսերից հանելը մեր հիմնական առաքելությունն է. Նիկոլ Փաշինյանը՝ «Հին Երևան»-ում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին