▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանն Արցախ չի մեկնել, նրա հետ խոսել եմ այսօր առավոտյան. փաստաբանը հերքում է

Մանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Գրիգորյանի՝ Արցախ մեկնելու մասին մամուլի տեղեկություններին:

 

 

 

 

 

 

 

 

«Մանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին՝ սուտ է։ Վերջին անգամ տեսել եմ նրան երեկ ժամը 23։35 րոպեին եւ հեռախոսով խոսել եմ այսօր առավոտյան ժամը 9։30-ի սահմաններում: Հերթական սադրիչ սուտը կրկին չաշխատեց»,-գրել է նա:

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ ինչպես երեկ, այսօր էլ Էջմիածնեցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբին՝ պահանջելով կալանավորել Մանվել Գրիգորյանին։

Կարդացեք նաև՝ էջմիածնեցիները վերսկսել են բողոքի ակցիաները. պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին

Կարդացեք նաև՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին