Երգչուհի Սոֆի Մխեյանի հայրը՝ Գագիկ Մխեյանն ազատվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Նշենք, որ մինչ այդ արդեն ազատվել էին աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանն ու մյուս տեղակալ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադառնալով իր ազատման մասին մամուլում տարածված լուրերին՝ Գագիխ Մխխեյանը նշել էր.«Ես աշխատում եմ մեծ պատասխանատվությամբ և շարունակելու եմել է աշխատել մեծ պատասխանատվությամբ: Մնացածը հետագայում կերեւա: Բոլորը ինձ լավ ճանաչում են, իմ բնավորությունը գիտեն: Աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու համար ես բոլորի հետ էլ լինում եմ շատ լավ հարաբերությունների մեջ: Դա մեր սուրբ պարտականությունն է, կապ չունի՝ պատգամավորը կլինի ԵԼՔ-ից, թե՝ ՀՀԿ-ից»Խ