▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց

 

Այսօր լրագրողների հետ զրույցում փաստաբան Կարեն Հակոբյանը տեղեկացրեց, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանի նախագությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ–ի միջնորդությունը եւ կալանավորել Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։

 

 

 

 

 

 

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել էր, որ 14 մլն դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

 

Կարդացեք նաև՝ Գործարարը պնդում է, որ 14 մլն դոլար կաշառք է տվել ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին

Արամ Հարությունյանի շուրջ օղակը սեղմվում է. ՀՔԾ-ն ստացել է անհրաժեշտ փաստաթղթերը

Արամ Հարությունյանի գործով կալանավորվել են նրա 2 գործընկերները. նոր մանրամասներ

Արամ Հարությունյանը փորձել է փախչել

Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին. ով է նա և ինչով է հայտնի

Նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին