▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում՝ Երևանում. կրկին թալանել են Varks.am-ը՝ տանելով խոշոր չափի գումար

Երեւանում, այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժԺամը 09։00-ի սահմաններում անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հանցագործը եղել է գլխարկով եւ երեսը բժշկական դիմակով փակած։

Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործությունը տեսաձայնագրվել է, եւ Արաբկիրի ոստիկաններն արդեն մոտավոր ունեն կասկածյալի տվյալները։

Նախնական տեղեկություններով՝ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ նմանատիպ եւս մեկ դեպք էր գրանցվել հունվարի 14-ին, կրկին Varks.am-ից գումար էին հափշտակել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին