▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 20.11.2025 lang.iso lang.iso lang.iso

Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով. Մակունցն՝ աղմկահարույց պարգևատրումների մասին

 

Որքանով ես տեղյակ եմ՝ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն չարաշահել իրենց լիազորությունները: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով մարզպետների` իրենք իրենց պարգեւատրմանը: Մակունցը նշեց, որ այդ պարգեւատրումները տեղի չեն ունեցել միայն մարզպետարանների շրջանակներում, նման պարգեւատրումներ միշտ լինում են տարբեր կառույցներում: 

 

«Ստացվում է՝ մի կառույցի պայմաններում դա ընդունելի է, մյուսի դեպքում` ոչ»,- ասաց նա: Դիտարկումներին՝ նրանց պաշտոնավարման մեկ տարին դեռ չի լրացել, Մակունցն ասաց. «Անկեղծ ասած, չգիտեմ` օրենքով ոնց է կարգավորվում այս հարցը, բայց խնդիրը ցածր աշխատավարձերն են եւ լավագույն աշխատողները խրախուսման եւ պարգեւատրումների կարիք ունեն: Այլ հարց է` ես ինչ կարծիք ունեմ: Մենք խմբակցությունում չենք քննարկել այս հարցը»,- ասաց նա:

Նա հավելեց, որ եթե օրենքը թույլատրում է՝ նորմալ է, այլ հարց է, եթե մենք ուզում ենք սահմանափակել, որ կառույցները իրենք իրենց չպարգեւատրեն: «Սա կքննարկենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հայտնի է դարձել, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է աշխատավարձի 104,5%-ի չափով, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն իրեն պարգևավճարով խրախուսել է երկու անգամ, այլ մարզպետներ ևս իրենք իրենց պարգևատրել են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին