▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե իմ ընտանիքի որևէ անդամի որևէ բան պատահի, մեղավորները Մհերի գործի իրական բացահայտումից սարսափածներն են

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝  Զարուհի Մեջլումյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Սիրելի իրավագիտակից մարդիկ, տարածելը խրախուսելի է,

Վերջին շրջանում մեր իրավունքների իրացման դեմ հակաիրավական արշավը հոգեբանական ծանր հարված հասցրեց մեր ընտանիքին: Թեպետ ներման հարցը տապալվեց, այնուամենայնիվ, հետապնդումը, թշնամանքի սերմանումը, ատելության քարոզը, սպառնալիքները շարունակվում են: Այսինքն՝ այս հալածանքի պատճառներն ավելի խորն են, քան առաջին հայացքից թվում են, ուստի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե իմ ընտանիքի որևէ անդամի ֆիզիկական առողջությանը կամ կյանքին որևէ բան պատահի, մեղավոր անձանց շրջանակը կամ պատվիրատուները Մհերի գործի իրական բացահայտումից սարսափածներն են: Այդ անձանց անունները կից փաստերով հատ առ հատ հանձնում եմ պետական համապատասխան կառույցներին, մի քանի իրական լրատվամիջոցի և այս տարիներին մեր թիկունքը ամուր պաշտպանող ընկերներիս:

Պայքարը շարունակվում է...»:

Կարդացեք նաև՝ Մհեր Ենոքյանի կնոջ հայտարարությունը. Ինչո՞ւ Փաշինյանը ներում չշնորհեց նրա ամուսնուն

Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին

«Մարդ ենք սպանել». Մհեր Ենոքյանի հարցաքննությունն ու Իոսիֆ Աղաջանովի դիակի հայտնաբերումը (18+). Զգուշացում՝ առկա են դաժան կադրեր

Եթե Մհեր Ենոքյանն անմեղ է, այդ դեպքում վարչապետը և նախագահը ի՞նչը պետք է ներեն՝ անմեղությո՞ւնը. Ելենա Աղաջանովա

10․000 դոլար Զարուհի Մեջլումյանին՝ Մհեր Ենոքյանի գործը վերաբացելու համար. Թեժ քննարկում համացանցում

«Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ պարգև տվեց Զարուհու անմնացորդ ՍԵՐԸ». ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյան

Ելենա Աղաջանովան սպառնալիքներով լի նամակներ է ստանում. նա կդիմի ոստիկանություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին