ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»։
Հավելենք, որ այսօր Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց ԵՊՀ մի քանի շրջանավարտներ բողոքի ակցիա էին իրականացնում: Ակցիայի ժամանակ Դավիթը մոտեցավ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանին և խնդրեց բարձրախոսը: Նա հայտարարեց, որ ինքը ձերբակալված Դավիթ Ադյանն է ու հեռացավ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Analitik.am» կայքը գրել էր, որ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:Ավելի ուշ, սակայն, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ.«Հարգելի գործընկերներ այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՊՎԾ աշխատակիցների մասին, խեղաթյուրված է։ Ավելի ուշ մենք կանդրադառնանք թեմային»,- նշվում էր հրապարակման մեջ։
Կարդացեք նաև՝ ՊՎԾ աշխատակիցների մասին տարածված տեղեկատվությունը խեղաթյուրված է. ՊՎԾ