Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 8-ին, Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստերով:
Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
Նշենք, որ երեկ քաղաքացին Niva-ով բարձրացել էր Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի դիմաց և ի նշան բողոքի սպառնում էր, որ ավտոմեքենան կայրի։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները դեպքի վայրից ոստիկանության կենտրոնական բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Ռ. Ջ-ին։ Վերջինս իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով, ըստ հետաքննության, կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը, ավտոմեքենայով բարձրացել էր Արգիշտի փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի գլխավոր մուտքի դիմաց և ցանկացել այրել ավտոմեքենան։
Կայքի տեղեկություններով՝ պատճառը եղել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից փողոցային առևտրի արգելքը, ինչի համար էլ Ռ. Ջ-ն անհամաձայնություն է ցուցաբերել և փորձել է նման եղանակով իր բողոքի ակցիան անել։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում