▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորմա՞լ է, որ վարչապետին ուղված նամակը Արարատի մարզպետը գաղտնի կարդում է

Երեկ, ՀՀ վարչապետի կողմից  Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած չնախատեսված այցը ներկայացնող  տեսանյութներում համացանցի օգտատերերի աչքից չի վրիպել, թե ինչպես է մարզպետ Գարիկ Սարգսյանը փորձում կարդալ Նիկոլ Փաշինյանին ուղված թղթի կտորը: 

«Պարոն Փաշինյան,  նորմա՞լ է, որ Ձեզ ուղված նամակը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը գաղտնի կարդում է»,-գրել է քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը՝ տարածելով այդ կադրերը:

Հիշեցնենք, որ Վարչապետը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր, որ իր այցի մասին չի զգուշացրել ոչ մարզպետին, ոչ էլ գյուղապետին, որպեսզի գյուղացիների հետ անկեղծ ու անկաշկանդ շփում իրականացվի: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դրանից հետո մարզպետը շտապել էր  Ռանչպար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նշելով. «Իմացանք՝ եկել եք, մենք էլ եկանք»:

Նշենք, որ Արարատի մարզպետը վատ դրության մեջ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի առաջ, երբ մի կին, խոսելով Ավշարի գյուղում ու դպրոցում ստեղված անառողջ մթնոլորտի մասին, նշեց, որ այդ ամենի պատճառը մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է:

Հիշեցնենք նաև, որ այսօր վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ մասմավորապես նշելով. «Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած այցից ծանր տպավորություններով վերադարձա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին