▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ կարծում, թե որևէ մեկը Հայաստանի կառավարության հետ կարող է շանտաժով խոսել. Փաշինյանը՝ «Սպայկայի» մասին

Այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով մտահոգություններին, որ «Սպայկայի» տնօրենի կալանավորման պատճառով մթերումը կարող է տուժել, ասաց.

 

 

«Ես չեմ կարծում, թե որեւէ մի ընկերություն Հայաստանի քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ կարող է շանտաժով խոսել, դա շատ վատ գործելակերպ է։

 

 

 

 

 

 

 

 

 

Այսինքն՝ ցանկացած ընկերություն էլ կարող է ասի՝ ա՛յ, հարկեր եք ուզում մեզանից, ուզում եք մենք հարկեր վճարենք կամ չվճարված հարկերը վճարենք, ուրեմն գյուղացու նկատմամբ էս կանենք, էն կանենք, դա ի՞նչ ձեւ է»։

 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Հիշեցնենք նաև, որ քրեական գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափերով` 7 036 666 312 դրա հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ։

Կարդացեք նաև՝ «Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց. աշխատակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանին

«Սպայկա»-ի աշխատակիցները թույլ չէին տալիս,որ մեքենան դուրս գա,որտեղ կալանավորած Դավիթ Ղազարյանն է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին