Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հանգանակություն է սկսել: Դրամահավաքի մեկնարկի մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ նշելով, որ Աստվածամոր տաճարը ֆրանսիացիների պատմությունն է, գրականությունը, հոգու մասնիկը։
Հիմնադրամի կայքում առաջարկվում է փոխանցում կատարել 50-ից 500 եվրոյի չափով, կամ ցանկացած այլ գումար: «Հանգանակված միջոցներն ամբողջությամբ կուղղվեն տաճարի վերականգնմանը»,- նշված է կայքում:
Հավելենք, որ Ֆրանսիացի գործարար-միլիարդատեր Պինոյի ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է մոտավորապես ժամը 18.50-ին։ Հրդեհի հետեւանքով փլուզվել են ձողի վերին մասը, տաճարի ժամացույցը եւ տանիքի մեծ մասը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը, ամենայն հավանականությամբ, սկսվել է տաճարի վերին մակարդակներում նորոգման աշխատանքների ընթացքում։