▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշտ սիրել, սիրում ու սիրելու եմ բոլորիդ. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը մեկ տարվա վաղեմության տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Հեղափոխության օրագրերից

Ուղիղ մի տարի առաջ ձայնս կտրված, որպես դատախազության շենքի շրջափակման պատասխանատու ուղիղ եթեր զրուցում էի ֆեյսբուքցիների հետ...

Հեյ գիտեն ջահել օրեր

Էն ժամանակ էլ, էսօր էլ, վաղն էլ ու միշտ սիրել, սիրում ու սիրելու եմ բոլորիդ»:

Նշենք, որ  1 տարի առաջվա տեսանյութը Դավիթ Սանասարյանը վերնագրել էր.

«Թավշյա հեղափոխությունը գործողության մեջ: #ՔայլԱրա #ՄերժիրՍերժին»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի շուտ  Դավիթ Սանասարյանը գրել էր.

«Մտա ֆեյսբուք պարզվեց որոշ լրատվամիջոցներ ու ֆեյսբուքի դատավորներ դատավճիռ են կարդացել:

Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։

Ինչպես պայքարել եմ ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի։

 

 

 

 

 

 

 

Շնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում։ Դուխով...

Սիրում եմ բոլորիդ»:

 

Կարդացեք նաև՝ Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին