▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է, ԱԱԾ-ում որևէ կոռուպցիա չի՞ եղել. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանն  ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին և այդ գործի շրջանակներում ծավալվող հանրային քննարկումներին։

 

 

«Հայաստանում կան օրինականության վերահսկման ֆունկցիաներ ունեցող շատ մարմիններ, դրանց թվին կարելի է դասել Պետական վերահսկողական ծառայությունը, ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն, Ոստիկանությունը և այլն։ Այս բոլորից միայն մեկ մարմինը, որի ղեկավարը հեղափոխական է՝ ՊՎԾ-ն է։ Այսինքն՝ ԱԱԾ-ի ղեկավար Արթուր Վանեցյանը, ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՔԾի ղեկավար Սասուն Խաչատրյանը, Դատախազության, Քննչական կոմիտեի  ղեկավարները, նրանք բոլորը տարիներ շարունակ եղել են մի համակարգում, որը կոռումպացված և կոռուպցիա սպասարկող համակարգ է եղել։ Ամենայն հարգանքով այդ անձանց նկատմամբ, եկեք արձանագրենք, որ այդ մարդիկ եղել են ինչ-որ առումով կոռուպցիոն համակարգի մաս»,- ասել է Դ. Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ օրինականության վերահսկման ֆունկցիաներ ունեցող միակ մարմինը ղեկավարվել է անձի կողմից, որը տարիներ շարունակ՝ առնվազն 2007 թվականից, պայքարել է կոռուպցիայի դեմ փողոցում և կյանքի մի մասը նվիրել է «փտած» կոռումպացված համակարգի դեմ պայքարին՝ դա ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն է։

 

 

 

 

 

 

 

 

 

«Իհարկե, ես հիմա չեմ պնդում, թե Դավիթ Սանասարյանն անմեղ է, որ նա անկախ ամեն ինչից՝ չպետք է քրեական հետապնդման չենթարկվի, եթե նա հանցագործություն է կատարել, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության խստագույնս, որովհետև «Նոր Հայաստանում» կոռուպցիա չպետք է լինի։ Որովհետև 1 մլն մարդ մեկ տարի առաջ այս օրերին փողոց էր փակում, որ այս երկրում այլևս կոռուպցիա չլինի։ Բայց այս առումով բավականին լուրջ կասկածներ ունեմ, և շատ հանգամանքներ կան, որոնք ստիպում են մի քանի հարցեր բարձրացնել։

Ինչպե՞ս եղավ, որ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձը կալանավորումից ազատվեց, և խափանման միջոցը փոխվեց։ Ինչպե՞ս եղավ, որ այսպիսի բարձրաստիճան պաշտոնատար անձի դեմ քրեական գործը վարում է ոչ թե այն մարմինը, որը ստեղծված է բարձրաստիճան անձանց դեմ քրեական գործեր վարելու համար՝ ՀՔԾ-ն, այլ ԱԱԾ-ն, որն ուրիշ ֆունկցիաներ պետք է ունենա։ Ընդ որում, սա նաև հակառակ Քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանության է տեղի ունենում։



 

 

 

 

 

 

 

Ինչպե՞ս եղավ, որ փետրվարի սկզբին ԱԱԾ-ն այս գործով ասում էր, որ եղել է ծանր հետևանքներ, և 308 հոդվածի 2-րդ մասով էր գործը հարուցել, իսկ Դավթին մեղադրանք են առաջադրել 308 հոդվածի 1-ին մասով, ինչը նշանակում է, որ հնարավոր հանցագործությունը ծանր հետևանքներ չի ունեցել»,- նշել է Դանիել Իոաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև Իմ դեմ իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել

Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը. Սանասարյան

Միշտ սիրել, սիրում ու սիրելու եմ բոլորիդ. Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին