Երեկ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հայտարարել էր, որ ուզում է հանդիպել Լևոն Քոչարյանի հետ:
Վերջինս այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատրաստ է հանդիպել Քլոյանի հոր հետ, սակայն այդ ամենից պետք չէ շոու սարքել.«Այդ մարդկանց վշտի վրա 10 տարի ինչ-որ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են քաղել, հիմա էլ շարունակում են նույնն անել: Ես շատ ցավում եմ զոհերի համար: Ինձ թվում է, որ զոհերի, տուժածների ընտանիքներից հետո ամենաշատը մենք ենք տուժել: Տեսնում եք, որ ամեն ինչ փորձում են կապել մեզ հետ»:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց շարունակվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կողմ և դեմ ակցիաները:
Տեսանյութն՝ Արմինե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև՝ Ոչ, ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր` միգուցե. Լևոն Քոչարյան