Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում սկանդալային գրառում է կատարել, նշելով, որ սկսում է հեղափոխության երկրորդ փուլը և հորդորել է բոլորին վաղ առավոտից փակել բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:
Դատական համակարգում կարծես թե արդեն խուճապ է և վարչապետի հայտարարությունն այդքան էլ լավ չի ընդունվել:
armdaily.am-ն է գրում և նշում, որ փորձել են մեկնաբանություն ստանալ նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանից, սակայն նա իմանալով, որ լրագրող է իրեն զանգահարում, ասաց, որ չի կարող խոսել որևէ բանի մասին, քանի որ նիստի է: Այս խոսքերից հետո նա անմիջապես անջատեց հեռախոսը և հնարավորություն չունեցանք ճշտելու՝ արդյո՞ք նիստը կապված է Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների ելքերն ու մուտքերը փակելու հորդորի հետ:
Կայքին հաջողվել է ճշտել, որ ԲԴԽ-ն արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու վարչապետի հորդորը:
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան «լայվ»-ով պատմել է «Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասին
«Իմ քայլից» պատգամավորն առաջարկում է ուսանողներին դասադուլ անել և փակել դատարանների մուտքերը
Փակելու եմ Քոչարյանին ազատություն նվիրող դատարանի դուռը. Դավիթ Սանասարյան
Չեմ հասկանում Արմեն Սարգսյանի այժմյան անգործությունը․ Գևորգ Պետրոսյան
Սաքունցը Փաշինյանին կոչ է արել հրաժարվել դատարանները արգելափակելու քայլից
Երկիրը ունի ղեկավար, ու դա Արմեն Սարգսյանն է․ Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է