▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաքունցը Փաշինյանին կոչ է արել հրաժարվել դատարանները արգելափակելու քայլից

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարվել դատարաններն արգելափակելու գաղափարից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այն, որ Ռ.Քոչարյանի աջակիցների դաշինքը ստեղծվել էր մայիսի 13-ին դատական նիստի ժամանակ հավաքվելու դատարանի մոտ և ճնշում գործադրել դատարանի վրա, չեմ կասկածում:

Առաջին օրը միայն Վարդգես Գասպարին էր փաստորեն հակացույց անողը, որի նկատմամբ բռնություն գործադրվեց, որից հետո հաջորդ օրը արդեն ավելի մեծ թվով հակացույցի մասնակիցներ հավաքվեցին:

Այս ամենը վկայում է իրապես դատական իշխանության և դատարանի նկատմամբ բացառիկ անվստահության մասին:

Բայց արդյոք այդ անվստահության հարցը կարելի՞ է լուծել նույն ճնշման մեթոդներով, միանշանակ ՈՉ:

Այդ պատճառով, կոչ եմ անում, հրաժարվել նույն մեթոդներից, որը կիրառեցին Ռ.Քոչարյանի կողմնակիցները:

Խնդիրը լուծելու համար կա Ազգային Ժողովը՝ որպես մարմին, քննարկման տեղը ԱԺ-ում է:

Իսկ դատական իշխանության կտրուկ փոփոխությունների մեխանիզմները կարող են միմիայն լինել իրավական:

 

 

Առանց իրավական մեթոդների, մնացած ցանկացած մեթոդները ոչ միայն անթույլատրելի են լեգիտիմ օրենսդիր մարմնի առկայության պայմաններում, այլ նաև խիստ վտանգավոր:

Հրաժարվեք պարոն վարչապետ այդ քայլից:

Նախ և առաջ, թե ինչու չեն արվել համարժեք քայլերը իրավական լուծումներ տալու դատական կտրուկ, արմատական բարեփոխումների համար, դա պետք է քննության առնել և լուծել այդ պատճառի խնդիրը», ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաքունցը:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան «լայվ»-ով պատմել է «Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասին

Գագիկ Հարությունյանը հրատապ նիստ է հրավիրել. ըստ երևույթին, Փաշինյանի հայտարարությունն է առիթը

«Իմ քայլից» պատգամավորն առաջարկում է ուսանողներին դասադուլ անել և փակել դատարանների մուտքերը

Փակելու եմ Քոչարյանին ազատություն նվիրող դատարանի դուռը. Դավիթ Սանասարյան

Չեմ հասկանում Արմեն Սարգսյանի այժմյան անգործությունը․ Գևորգ Պետրոսյան

Երկիրը ունի ղեկավար, ու դա Արմեն Սարգսյանն է․ Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին