Մեկնարկել է «Հանուն հանուն անկախ դատարանի» բողոքի ակցիան: Քաղաքացիները փակում են դատարանների ելքերն ու մուտքերը:
Երեկ ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քաղաքացիների աջակցությամբ վաղ առավոտից պետք է արգելափակվեն հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:
Ուղիղ եթերի ժամանակ վարչապետը նաև հայտարարել էր, որ այսօր կառավարությունում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կեսօրին հանդես է գալու հայտարարությամբ:
Ուղիղ միացումը՝ news.am-ի