Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը Սևանում է փակել դատարանի մուտքը․ այստեղ է նաև խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Հայկ Սարգսյանը։
Տեսանյութն՝ Արմինե Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից
Երեկ ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քաղաքացիների աջակցությամբ վաղ առավոտից պետք է արգելափակվեն հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:
Ուղիղ եթերի ժամանակ վարչապետը նաև հայտարարել էր, որ այսօր կառավարությունում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կեսօրին հանդես է գալու հայտարարությամբ:
Դիտեք նաև՝