▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ակցիա ԲԴԽ-ի դիմաց. Գագիկ Հարությունյանի օրերը հաշվա՞ ծ են

 

Այսօր՝ մայիսի 23-ին, մի խումբ քաղաքացիներ փակել են փակել Բարձրագույն դատական խորհրդի շենքի բոլոր մուտքերն ու ելքերը։

Հավաքվածների պահանջը ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը և խորհրդի լուծարումն է, ինչպես նաև դատական համակարգի ամբողջական փոփոխություններն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալումն է:

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութը՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ, օրաթերթն այսօր գրել էր, որ իր տեղեկություններով` ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել: Ինչպես հայտնի է, իշխանությունները նպատակ ունեն դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնելու, եւ Գ. Հարությունյանն առաջիններից մեկն է լինելու, որ թողնելու է պաշտոնը: 

Տեսակետ կա՝ ոլորտի ինքնամաքրումը պետք է սկսվի հենց ԲԴԽ-ից, եւ հենց առաջին հրաժարականը պետք է ներկայացնի նախկին իշխանությունների հետ խնամիական կապեր ունեցող Հարությունյանը: Բացի այդ, նա համարվում է անկախ Հայաստանում կեղծված բոլոր համապետական ընտրությունների կնքահայրը, քանի որ ժամանակին նրա ղեկավարած ՍԴ-ն է վավերացրել բոլոր կեղծված ընտրությունների արդյունքները: Նկատենք, որ Հարությունյանի պաշտոնավարման օրինականությունը շատ է կասկածի տակ դրվել՝ հաշվի առնելով նրա տարիքն ու օրենսդրական սահմանափակումները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Դատական դեպարտամենտ, որտեղից ասացին. «Մեր օրակարգում նման հարց գոյություն չունի»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին